ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու։
«Այսօր ես ստորագրեցի այն ձևաթղթերը, որով պաշտոնապես հայտարարում եմ իմ թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում», – հայտարարել է նա։
Նա նշել է, որ «քրտնաջան աշխատելու է յուրաքանչյուր ձայնը վաստակելու համար, իսկ նոյեմբերին հաղթելու է ժողովրդական արշավը»։
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
CBS-ը հուլիսի 22-ին գրել էր, որ Հարիսը կարող է օգոստոսի 1-ին առաջադրվել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։