ԱՄՆ Վիսկոնսին նահանգում երկրի փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլսի ավտոշարասյան մի քանի մեքենաներ բախվել են, հայտնել է Fox News-ը՝ Սպիտակ տան մամուլի ֆոնդին հղումով։
Ավտոշարասյունը շարժվում էր դեպի Միլուոկիում քարոզարշավի միջոցառմանը: Վթարի հետևանքով լրագրողների համար նախատեսված միկրոավտոբուսում գտնվող մի քանի մարդ վիրավորվել է։ Շատերի մոտ ախտորոշվել են կապտուկներ և քերծվածքներ։ Մեկ կին ունի ուղեղի ցնցում, իսկ քարոզարշավի մեկ այլ անդամ կոտրել է ձեռքը։
Լրատվականի տեղեկությամբ՝ Վալսը չի տուժել։ Նրա մեքենան չի մասնակցել վթարին և շարունակել է երթևեկել դեպի միջոցառման վայր։