Ադրբեջանից Եվրոպա կանաչ էներգետիկ միջանցքի ստեղծման շրջանակներում Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի միջև պայմանագիր է ստորագրվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Բաժնետերերի կողմից պայմանագրի ստորագրմամբ Բուխարեստում ստեղծվեց համատեղ ձեռնարկություն։ Մենք պայմանավորվեցինք BM-Green Energy Corridor էներգետիկ ընկերության հետ ռոտացիոն սկզբունքով ստանձնել ղեկավարությունը, նախապատրաստել գործողությունների ծրագիր մինչև հաջորդ հանդիպումը և արագացնել գործընթացները»,- ասված է էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի գրառման մեջ, հայտնել է կայքը։