Իրանական «Ara Bakhtar-1» բեռնատար նավը 6 հոգանոց անձնակազմով վթարի է ենթարկվել և խորտակվել Քուվեյթի ջրերում, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին, անձնակազմի 3 անդամի մարմինների որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։
«Խորտակված նավի անձնակազմի վեց անդամների թվում էին Իրանի և Հնդկաստանի քաղաքացիներ, երեք մարդու դի է հայտնաբերվել, ևս երեք դիերի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- հայտնել է Իրանի ծովային տրանսպորտի և նավահանգիստների կազմակերպության անվտանգության և առափնյա պահպանության բաժնի ղեկավար Նասեր Փասանդեն։
Իրան-Քուվեյթ համատեղ որոնողափրկարարական գործողությունն սկսվել էր կիրակի կեսօրին՝ միջադեպի մասին տեղեկությունն ստանալուց անմիջապես հետո, ասել է Փասանդեն։ Երեք նավաստիների Հնդկաստանի քաղաքացի լինելու հանգամանքով պայմանավորված՝ խորհրդակցություններ են անցկացվել Արտաքին գործերի նախարարության հետ։