ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ տեղի է ունեցել թեկնածուներ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին բանավեճը, գրում է Interfax-ը։
Բանավեճի ընթացքում Թրամփը վերահաստատել է ուկրաինական ճգնաժամին վերջ դնելու խոստումը։
«Եթե ինձ նախագահ ընտրեն, կհասնեմ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցմանը»,- հայտարարել է Թրամփը։
Հարիսը հանդես է եկել Գազայում ռազմական գործողությունների ավարտի օգտին։
«Պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է Հարիսը։
Բանավեճից հետո Հարիսը նշել է, որ պատրաստ է Թրամփի հետ բանավեճի երկրորդ փուլն անցկացնել հոկտեմբերին։
Օգոստոսի 6-ին Հարիսը պաշտոնապես առաջադրվել էր որպես ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
Հուլիսի 21-ին գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
Հուլիսի 27-ին Հարիսը հայտարարել էր որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։