Meta-ն իր հարթակներում (Facebook, Instagram, WhatsApp, Threads) արգելափակել է RT-ի, «Россия сегодня» մեդիախմբի և այլ ռուսական պետական լրատվամիջոցների օգտահաշիվները, գրում է BBC-ն։
«Հանգամանալից քննարկումներից հետո մենք ընդլայնել ենք մեր առկա միջոցները ռուսական պետական լրատվամիջոցների դեմ։ «Россия сегодня»-ն, RT-ն և նրանց հետ կապված այլ կազմակերպություններն այժմ արգելափակված են մեր հավելվածներում՝ ամբողջ աշխարհում՝ օտարերկրյա միջամտության հետ կապված գործունեության համար»,- ասվում է Meta-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ արգելափակումն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։
Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և «Россия сегодня» մեդիա խմբի մեջ մտնող լրատվամիջոցների նկատմամբ։ Գերատեսչությունը նշված ԶԼՄ-ներին անվանել էր «օտարերկրյա ներկայացուցչություններ» և մեղադրել ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու «Մոսկվայի գործիք» լինելու մեջ։
Մահացել է մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը
91 տարեկան հասակում մահացել է մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Սոյուզմուլֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովին։ Ոսկանյանցը...