ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ երկրորդ մահափորձի մեջ կասկածվող անձը 12 ժամ նստել է թփերի մեջ, հայտնում է Reuters-ը։
Ռայան Ռութին բերման էին ենթարկել սեպտեմբերի 15-ին՝ գոլֆի ակումբի մոտից, որտեղ, ըստ քննիչների, նա ծրագրել էր կրակել նախագահի հանրապետական թեկնածուի վրա։
Հեռախոսային տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ Ռութը մոտ 12 ժամ գտնվել է Trump Golf Club West-ի մոտակայքում, մինչև նրան հայտնաբերել են: ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոնալդ Ռոու կրտսերն ասել է, որ դեռ ընթանում է հետաքննություն պարզելու համար՝ տղամարդը միայնա՞կ է գործել, թե՞ ունեցել է այլ հանցակիցներ:
Ըստ աղբյուրի՝ Ռայան Ռութն արդեն երկու անգամ ենթարկվել է քրեական պատասխանատվության։ Առաջին հանցագործությունը նա կատարել էր 2002 թվականին, երկրորդը՝ 2010 թվականին։
Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ում հայտնել էին Թրամփի դեմ երկրորդ մահափորձի մասին։ Ինչպես նշում է New York Post-ը, վերջին տարիներին Ռութը սոցիալական ցանցերում ակտիվորեն քննադատել է Հանրապետական կուսակցությանը և աջակցել դեմոկրատներին։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում՝ նախընտրական հանրահավաքի ժամանակ, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ էր իրականացվել։ Փամփուշտը վնասել էր նրա աջ ականջի վերին հատվածը։ Թրամփի ուղղությամբ կրակողն սպանվել էր, զոհվել էր հանրահավաքի մասնակիցներից մեկը, վիրավորվել՝ 2 քաղաքացի։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Մահացել է մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը
91 տարեկան հասակում մահացել է մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Սոյուզմուլֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովին։ Ոսկանյանցը...