Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հեռակա կարգով անջատել է իրեն նախկինում տված Cybertruck-ը։
«Իլոն Մասկը տգեղ բան արեց: Սրտանց թանկարժեք նվերներ է տալիս, իսկ հետո հեռակա կարգով անջատում։ Հավանաբար հիշում եք նրա նվերը՝ Cybetruck-ը, որը մենք զինեցինք գնդացիրով և ուղարկեցինք հատուկ ռազմական գործողության գոտի։ Մասկը վերջերս հեռակա կարգով անջատել է այն։ Սա տղամարդու արարք չէ։ Ինչո՞ւ, Իլոն, այդպես վարվո՞ւմ են»,- գրել է Կադիրովը։
Մեքենան ստանալու մասին Կադիրովը Տելեգրամի իր ալիքում գրել էր օգոստոսի 17-ին։ Նա հայտնել էր, որ փորձարկել է Cybertruck-ը, որն իսկական «կիբերգազան է»։
Մահացել է մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը
91 տարեկան հասակում մահացել է մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Սոյուզմուլֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովին։ Ոսկանյանցը...