Սիրիայի հյուսիսում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին։
«Երեք հրթիռ է արձակվել Դեյր էզ-Զորի «Կոնիկո» գազի հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ, երկուսը պայթել են բազայի հարավարևելյան հատվածում, որտեղից ուժեղ ծուխ է բարձրանում»,- ասել է աղբյուրը։