Ուկրաինայում ռազմական գործողությունների «թեժ փուլը» կարող է ավարտվել, եթե երկիրը միանա ՆԱՏՕ-ին՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներով, Sky News-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եթե ցանկանում ենք դադարեցնել պատերազմի թեժ փուլը, պետք է ՆԱՏՕ-ի «հովանոցի» ներքո ծածկենք Ուկրաինայի այն տարածքը, որը գտնվում է մեր վերահսկողության տակ»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ դա պետք է արագ արվի, և Ուկրաինան կկարողանա դիվանագիտական ճանապարհով վերադարձնել կորցրած տարածքները։
Զելենսկին նշել է, որ եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, Ուկրաինան և նրա վերահսկողության տակ գտնվող շրջանները կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, իսկ կորցրած տարածքների վրա կտարածվի դաշինքին միանալու հրավեր։
Նոյեմբերի 23-ին Reuters-ը հայտնել էր, որ Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի Կուրսկի մարզում գրաված տարածքների ավելի քան 40%-ը։