Սիրիացի գրոհայինները Սիրիայի տարածքով ներխուժել են ԱՄՆ արվարձաններ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ գրոհայինները հյուսիսից և արևելքից ճեղքել են կառավարական ուժերի պաշտպանությունը քաղաքում:
Նշվում է, որ Հոմսի գրավումը մայրաքաղաք Դամասկոսը կկտրի ափամերձ շրջաններից, ինչպես նաև ռուսական երկու ռազմակայաններից: Գրոհայինների հայտարարություններով՝ Սիրիայի գրեթե ողջ հարավը՝ Դերաան, Էս-Սուվեյդան և Կունեյտրան գրավել են և առաջ շարժվել Դամասկոսից 30 կմ հեռավորության վրա։
Ինչպես հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով Syrian Observatory for Human Rights ընդդիմադիր մոնիթորինգային կենտրոնին, զինյալներն ակտիվացել են Դամասկոսի Մադամիա, Ջարամանա և Դերաա արվարձաններում, ինչպես նաև Արևելյան Սիրիայից շարժվել են Դամասկոսի Հարաստա արվարձանի ուղղությամբ:
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում է: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։
Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել է 2011 թվականից։ Գրոհայինները պարբերաբար հարձակումներ են իրականացնում մայրուղիների, քաղաքացիական և ռազմական մեքենաների վրա և ահաբեկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Սիրիական բանակը շարունակում է գրոհայինների ջոկատների ոչնչացման գործողությունները։
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանն ասել էր, որ Հալեպում 10-12 հազար հայ կա և այս պահին հայերի տարհանում հնարավոր չէ։
Դեկտեմբերի 5-ին Սիրիայում զինյալ ապստամբները Համայից դուրս են մղել սիրիական բանակին՝ գրավելով այն։ Այնուհետև գրավել Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք։