Ոսկու գինը 2025 թվականի փետրվարին Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանումը) նոյեմբերի 25-ից ի վեր առաջին անգամ հասել է 2,7 հազար դոլարի՝ տրոյական ունցիայի դիմաց, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Երևանի ժամանակով 19:16-ի դրությամբ՝ թանկարժեք մետաղի գինը տրոյական ունցիայի դիմաց կազմել է 2,7 հազար դոլար (+1,52%)։ Երևանի ժամանակով ժամը 19:38-ին ոսկու գինը նվազել է մինչև 2694,4 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց (+1,31%)։