Նյու Յորքի Վեսթչեսթեր շրջանում մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել և ընկել մայրուղու վրա, հայտնում է CBS News-ը։
Նահանգի ոստիկանությունը կայքին հայտնել է, որ ինքնաթիռում գտնվել է երկու մարդ, որոնք հոսպիտալացվել են։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել խիտ հատվածում, որը բաժանում է մայրուղու հյուսիսային և հարավային գոտիները: Նշվում է, որ օդանավը թռիչքն իրականացրել է Նյու Ջերսիի «Լինդեն» օդանավակայանից և շարժվել Վեսթչեսթեր շրջանի ուղղությամբ: Ինքնաթիռը չի հասել իր նշակետին երկուսուկես կիլոմետր։
Նյու Յորքի քաղաքային կոմիսար Քեթի Հոչուլը տեղեկացրել է, որ վթարի հետևանքով բենզինի արտահոսք է տեղի ունեցել, որը մաքրելու համար աշխատում են Շրջակա միջավայրի պահպանության աշխատակիցները:
Հստակեցվում է, որ ոստիկանները փակել են մայրուղին և վարորդներին խնդրել շրջանցիկ երթուղիներից օգտվել։