Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել Արդարադատության նախկին նախարար Ֆրանսուա Բայրուին, հայտնել է Le Figaro-ն։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահն ընդունել էր կառավարության հրաժարականի մասին վարչապետ Միշել Բարնիեի խնդրանքը, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել էր կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը՝ կապված 2025 թվականի պետբյուջեի սոցիալական բաժինների ընդունման հետ։
Դեկտեմբերի 5-ին Մակրոնը հայտարարել էր, որ առաջիկայում Ֆրանսիայի նոր վարչապետ կնշանակի։