«Ռոսկոմնադզորը» սահմանափակել է մուտքը դեպի Viber մեսենջեր՝ Ռուսաստանի օրենսդրության պահանջները խախտելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Viber-ը սահմանափակվել է «ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով մեսենջերի օգտագործումը կանխելու, թմրամիջոց վաճառելու, ինչպես նաև ապօրինի տեղեկատվության տեղադրման հետ կապված»։
Viber-ը հաղորդագրությունների և ձայնային հաղորդակցման ծրագիր է, որը մշակվել է Rakuten-ի կողմից: Այն մշակվել է Viber Media-ի կողմից և առաջին անգամ թողարկվել է 2010 թվականին։ Mediascope-ի տվյալներով՝ հոկտեմբերին Viber-ի լսարանն ընդգրկել է 12 տարեկանից բարձր Ռուսաստանի բնակչության 26%-ը, ընդ որում՝ օրական այն օգտագործում է միջինը 14%-ը:
2023 թվականի հունիսի 20-ին Viber-ն առաջին անգամ տուգանվել էր Ռուսաստանում։ Մոսկվայի դատարանը մեսենջերին վարչական տուգանքի էր ենթարկել 1 միլիոն ռուբլու չափով՝ Ուկրաինայում ռազմական գործողության մասին մեսենջեր համայնքներում տեղեկատվությունը հեռացնելուց հրաժարվելու համար։
Օգոստոսի 9-ին ՌԴ-ում արգելափակվել էր Signal հավելվածը։