Կանադայում երկու ամսով հարկային արտոնություն են սահմանել մի շարք ծառայությունների ու ապրանքների համար, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Դեկտեմբերի 14-ից վերացվել են հարկերը մթերային ապրանքների, մանկական հագուստի և կոշիկի, տակդիրների, ավտոկայանատեղիների, խաղալիքների, տեսախաղերի, գրքերի և աուդիոգրքերի, ռեստորանային ուտելիքների և առաքումների, գարեջրի, գինու և խնձորօղու համար։
Որոշման պատճառ է դարձել գների բարձրացումը և կառավարությունը որոշել է կանադացիներին օգնել գնել իրենց անհրաժեշտ ապրանքները և խնայել։