Իրանի զինված ուժերը երկրի տարբեր շրջաններում և Պարսից ծոցում առաջիկա մի քանի օրերի ընթացքում կանցկացնեն համակցված և համատեղ զորավարժություններ, հայտնում է Mehr-ը։
Նշվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակներից են զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունների համակարգման և սիներգիայի բարելավումը և նոր զինտեխնիկայի դաշտային շահագործումը՝ հակառակորդի սպառնալիքներին դիմակայելու համար։
Նախատեսված ծրագրի համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և Բասիջ ուժերի հետախուզական, պաշտպանական և հարձակողական ստորաբաժանումները նոր համակցված ձևաչափի շրջանակներում կսկսեն նաև «Մեծ մարգարե-19» զորավարժությունները։
2024 թվականի օգոստոսին Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ էին անցկացրել Կասպից ծովի ափին գտնվող Աստարա քաղաքի շրջանում։