Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետևանքով Մալիբուում այրվել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի տունը։
«Իմ տունը Մալիբուում ավերվել է Խաղաղ օվկիանոսի Պալիսադեսի հրդեհից»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
Ավելի ուշ Օկամպոն հայտնել է, որ ինքն իրեն լավ է զգում և այժմ գտնվում է Բուենոս Այրեսում: Օկամպոն շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աջակցել են իրեն այս իրավիճակում։
Հունվարի 10-ին Կալիֆոռնիայում հրդեհից զոհվածների թիվը հասել էր 10-ի։ ՀՀ ԱԳՆ-ն հունվարի 9-ին տեղեկացրել էր, որ հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։