Ավստրիան կդադարեցի սիրիացիներին ապաստան տրամադրելու ընթացակարգերը, սահմանափակումները վերաբերում են շուրջ 7300 բաց գործի, ընտանիքի վերամիավորումը նույնպես կասեցված է, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Նախարարությանը հանձնարարել եմ նախապատրաստել Սիրիա կանոնավոր հայրենադարձության և արտաքսման ծրագիր»,- ասել է երկրի ՆԳՆ ղեկավար Գերհարդ Կարներին։
Նշվում է, որ գործող կանցլեր Կառլ Նեհամերը երկուշաբթի Ներքին գործերի նախարարին հանձնարարել է կասեցնել սիրիացիների համար ապաստան տրամադրելու բոլոր ընթացիկ դիմումների քննարկումը և վերանայել ապաստանի տրամադրման բոլոր թույլտվությունները։ Նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ընտանիքի վերամիավորումը նույնպես կդադարեցվի։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։