Երևան քաղաքում ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի երեկոյան ժամերին, 27-30-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-30-ին՝ շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: