Մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլևայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթը հիշեցնող տարրերով։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները եւ վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել։ Կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության։