Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց հետո շարունակվում են խմբակցության անդամների հրաժարականները։
Խմբակցության անդամ Վահե Գևորգյանը տեղեկացրել է, որ դուրս է գալիս իր խմբակցությունից, կգործի անկախ: «Խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Մանդատս դեռ չեմ դնելու, որովհետև իրենք ուզում են, որ դնենք, իսկ ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել», – գրել է նա Facebook-ում։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը հայտարարել է ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին: Որպես նման քայլի պատճառ նա նշել է, որ չի ցանկացել մասնակցել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։