Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանն այսօր Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել։ Այն վարում է Երևանի նոր քաղաքապետ Հայկ Սարգսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը։
Մանրամասները՝ ուղիղ միացմամբ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց։ Նրան անվստահություն հայտնելու գործընթացը նախաձեռնել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, որին միացել էր նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Հայկ Մարությանի փոխարեն քաղաքապետի պաշտոնում ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։ Ըստ քվեարկության արդյունքների՝ Երևանի ավագանին 44 կողմ, 10 դեմ, 3 անվավեր ձայներով Երևանի նոր քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին։