Երևանի գործող քաղաքապետ Հայկ Սարգսյանն անդրադարձել է Տիգրան Ավինյանի թեկնածությանը, նրա կողմից Երևանին առնչվող հարցերում արդեն իսկ ցուցաբերվող ակտիվությանը։
Նշենք, որ այսօր ՀՀ նախկին փոխվարչապետն է հայտարարել, որ Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ գործուն քայլեր են ձեռնարկվում և կառավարության որոշմամբ հատկացվելու է նախագծի ֆինանսավորումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔՊ-ական պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է՝ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում։