Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը հրաժարվել է ավագանու անդամի իր լիազորություններից։ Այս մասին այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Սարգսյանը։
Գայանե Եղիազարյանի մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Ակսել Թևոսյանին: Վերջինս ևս հրաժարվել է մանդատից։
Նշենք, որ Գայանե Եղիազարյանը հրաժարվել է մանդատից, քանի որ այժմ արդեն Աժ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր է։