Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից կմեկնարկի 1 ժամ շուտ։
«Աշնանային ժամանակացույցի անցնելով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից 1 ժամ շուտ կմեկնարկի: Ներկայիս 21:00-23:00-ի փոխարեն՝ շոուն կսկսվի 20:00-ին և կավարտվի 22:00-ին: Սանիտարական մաքրման օրը կմնա երեքշաբթին»,- ասված է հայտարարությունում:
Քաղաքապետարանը նաև տեղեկացնում է, որ շատրվանային համալիրը կգործի մինչև նոյեմբերի 1-ը: