Հանրապետության տարածքում 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում սեպտեմբերի 27-ի ցերեկը սպասվում է +24-ից +29 աստիճան տաքություն։ Սեպտեմբերի 28-ի գիշերը +13-ից, +18 տաքություն, ցերեկը՝ +28-ից +33։