Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական
ուղերձ է հղել Էրեբունի – Երևանի հիմնադրման 2804-ամյակի կապակցությամբ։
«Շնորհավոր տոնդ, 2804-ամյա, բայց միշտ երիտասարդ, մեր սրտի մայրաքաղաք Երևան»,-նշել է քաղաքապետը։
Սարգսյանի համոզմամբ՝ կան խնդիրներ, որոնք հրատապ կերպով լուծվում են և կան խնդիրներ, որոնց լուծումների համար ամսիների, տարիների ժամանակ է պետք։ «Ես վճռականորեն աշխատելու եմ կառուցելու ցանկալի և օրինակելի քաղաք, որտեղ կերտելու ենք մեր նոր հաղթանակները»,-նշել է նա։
Սարգսյանի փոխանցմամբ՝ «Էրեբունի-Երևան»-ի պաշտոնական ամենամյա տոնակատարության միջոցառումները և համերգային ծրագրերը հասկանալի պատճառով չեղարկվել են: