Երևանի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում պատսպարման վայրի գտնվելու մասին թերթիկներ կփակցվեն։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակչության պաշտպանության կազմակերպման հիմնախնդիրները, նպատակ ունենալով պարզել, թե որքանով է իրատեսական բնակչության կցագրումը, ինչպես նաև հնարավոր խնդիրները վեր հանելու և շտկելու նպատակով, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ, որոնց միջոցով բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու մասին»,- ասված է հայտարարությունում:
Խնդիրներ և հարցեր առաջանալու դեպքում քաղաքապետարանը խնդրում է դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր և համատիրություններ: