Երևանում արդեն 1 տարի է՝ գործում են նոր ավտոբուսներ, սպասվում է նաև նոր խմբաքանակի ներմուծում:
Կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվանից պետք է սկսել պլանավորել այդ ավտոբուսների աշխատանքները՝ սկսած վարորդների արտահագուստից մինչև աշխատանքի ընդունելու պայմանները, որպեսզի լինի բոլորովին նոր որակի քաղաքային տրանսպորտ:
Armenia Тoday-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով՝ արդյոք օգտվո՞ւմ են նոր ավտոբուսներից ու երթուղայիններից, գո՞հ են դրանց աշխատանքի հաճախականությունից, որքանո՞վ է փոխվել երթևեկությունը դրանց գործարկումից հետո, խցանումները նվազե՞լ են քաղաքում, թե` ոչ: Քաղաքացիների մեծ մասը օգտվում էր նոր երթուղիներից, սակայն նրանք հիմնականում խցանումներից դժգոհ էին:
«Աշխատանքի հաճախականությունն այդքան էլ լավ չէ, այսպիսի բան եմ նկատել, որ հին ավտոբուսները տեսնում ենք, որ ծանրաբեռնված երթևեկում են, բայց նորերը կիսադատարկ անցնում են, երթուղիներն էդքան էլ չեն համապատասխանում քաղաքի կարիքներին: Խցանումները հիմնական ժամերին միշտ նույնն են՝ թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան նույն ժամերին կան այդ խցանումները»,-նշել են քաղաքացիները:
Մանրամասները՝ տեսանյութում: