Համաձայն Numbeo առցանց պորտալի վերլուծության՝ 417 քաղաքների շարքում Երևանն ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում, փոխանցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Ուշագրավ է, որ ըստ վերլուծության՝ Հայաստանն ամենաանվտանգ երկիրն է տարածաշրջանում։ Այս ցուցանիշը կարևոր է նաև մեր երկրի զբոսաշրջային գրավչության տեսանկյունից»,- ասված է նախարարության հայտարարությունում։
Երևանին նախորդել է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան, իսկ հաջորդ հորիզոնականն զբաղեցրել է նիդերլանդական Գրոնինգեն քաղաքը։
Առաջին երեք հորիզոնականում են ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին, Կատարի մայրաքաղաք Դոհան և Թայվանի մայրաքաղաք Թայպեյը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Forbes-ը Հայաստանը ճանաչել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը։