Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 21-ին առանձին շրջաններում, 19-20-ը, 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Քամին՝ արևելյան՝ 2-4 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 19-ի ցերեկը, 20-23-ը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
Արցախում այսօր սպասվում է +7-ից +11 տաքություն, մարտի 20-ի գիշերը +4-ից +9 աստիճան տաքություն, ցերեկը՝ +12-ից +16 աստիճան տաքություն: