Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը Հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կլինի Նելլի Հարությունյանը, տեղեկանում ենք կուսակցության Facebook-յան էջից։
Նելլի Հարությունյանը գլխավորում է կուսակցության ցուցակը։ Կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Արզաքանցյանը, «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակի երկրորդ համարն է։
Նելլի Հարությունյանը, ներկայացնելով իր կենսագրությունը, նշել է, որ մոտ 3 տասնամյակ աշխատել է իրավապահ մարմիններում։ Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, ունի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան։
Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։ Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: