Հայաստանի շրջաններում նոյեմբերի 27-ին սպասվում են տեղումներ, նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 27-ին սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 2-4 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 0-2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -3-1 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 0-3 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -1-2 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-3 աստիճան, հովտային շրջաններում՝ 4-7 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-3 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդը կտաքանա մինչև 2-5 աստիճան տաքություն, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 4-7 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի տաքությունը կհասնի մինչև 3-6 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -2-2 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 7-9 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 1-3 աստիճան, լեռնային շրջաններում՝ -1-ից -3 աստիճան։
Արցախում նոյեմբերի 27-ին կանխատեսվում են տեղումներ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կնվազի մինչև 5 աստիճան Ցելսիուս, երեկոյան կհասնի մինչև 3 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 3-4 մ/վրկ արագությամբ։