ԼՂԻՄ-ը երբեք չի դիտարկվել միայն հայկական տարածք: Անդրադառնալով ԼՂԻՄ օկուպացված տարածքների մասին հարցին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հղում արավ Մադրիդյան սկզբունքներում առկա կետին, նշեց, որ ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցեն ցանկացած ազգության ներկայացուցիչներ այն համամասնություններով, ինչ համամասնություններով եղել են 1988 թվականին: «Սա թարգմանաբար նշանակում ա, որ և Լեռնային Ղարաբաղի հայերը պիտի մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ապագա ճակատագրի որոշմանը։
Հետո էս հանգամանքը բանակցային թղթերից անհետանում ա և ոչ թե Ադրբեջանն ա բարձրաձայնում այդ հարցը, այլ Հայաստանի Հանրապետությունը՝ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ դիմում է համանախագահներին՝ միջնորդներին, որ այդ դրույթը վերականգնեն: Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը: Այն դրույթը, որը ենթադրում ա ադրբեջանցիների մասնակցություն ԼՂ կարգավիճակի որոշմանը, էդ դրույթը բանակցային թղթերից Կազանից հետո դուրս ա գալիս, չկա արձանագրված: Եվ վերադարձնելու միջնորդություն անում ա ոչ թե Ադրբեջանը, այլ ՀՀ-ն: Ինչո՞ւ: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը երազում էր որ ադրբեջանցիները մասնակցեն ԼՂ ճակատագրի որոշմանը: Իհարկե ոչ: Նա ուզում էր, որ վերադարձվի համամասնության մասին դրույթը»: