ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայրենական մեծ պատերազմում տարածած հաղթանակի շքերթը տեղի կունենա հունիսի 24-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հրամայում եմ սկսել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ զինվորական շքերթի նախապատրաստումը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և այլ քաղաքներում: Մենք դա կանենք հունիսի 24-ին, այն օրը, երբ 1945 թվականին տեղի ունեցավ հաղթողների լեգենդար պատմական շքերթը, երբ Կարմիր հրապարակում անցան մարտիկները, ովքեր մարտնչեցին Մոսկվայի մոտ և պաշտպանեցին Լենինգրադը, որոնք կռվում էին Ստալինգրադի մոտ, ազատագրեցին Եվրոպան, գրոհեցին Բեռլինը,- նշել է Պուտինը։
Պուտինը Շոյգուին հանձնարարել է ապահովել շքերթի նախապատրաստման և անցկացման համար անվտանգության ամենախիստ պահանջները։
Պուտինը միաժամանակ չի հստակեցրել, թե հնարավոր կլինի ապահովել հանդիսատեսի մասնակցույթունը շքերթին։