Նախատեսվում է Դամասկոսի և Հալեպի միջև գնացքները գործարկել 2 ամիս հետո: Սիրիացի երկաթուղագործներն արդեն վերականգնել են զինյալների ավերած ուղիների 90 տոկոսը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Առավելագույնը 2 ամիս հետո մենք երկու մայրաքաղաքների միջևկգործարկենք առաջին գնացքը: Այն կօգնի 4 ժամում Հալեպից հասնել Դամասկոս և հակառակ ուղղությամբ»,- պարզաբանել է սիրիական երկաթուղիների տնօրենը:
Հիմա գործում է մինչև Ջեբրին կայարան 20 կմ երկարությամբ ոչ մեծ հատվածը: Աշխատավորներն ու ուսանողները դրանով Հալեպ են ուղևորվում: Օրական երթևեկում է 2 գնացք, որոնք յուրաքանչյուր երթուղուց հետո պարտադիր ախտահանվում են: Երկաթուղային պաստառների վերանորոգման հետ մեկտեղ մասնագետները վերականգնում են նաև շարժակազմերը: