Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում 84 շրջաններում կորոնավիրուսի 9 035 նոր դեպք է հայտնաբերվել: Նրանցից 40,1% -ը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի օպերատիվ շտաբը։
Ըստ աղբյուրի, արձանագրվել է 162 մահվան ելք: Մեկ օրում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 3 994 մարդ։
Ընդհանուր առմամբ, այսօր Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 414 878 դեպք: Ողջ ընթացքում արձանագրվել է 4 855 մահվան ելք, ապաքինվել է է 175 877 մարդ։