Վերջին մեկ օրում Ռուսաստանի 85 շրջաններում կորոնավիրուսի 8 726 նոր դեպք է հայտնաբերվել։ Նրանցից 37,1%-ը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի օպերատիվ շտաբը։
Ըստ աղբյուրի, արձանագրվել է 144 մահվան ելք: Մեկ օրում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 8 057 մարդ։
Ընդհանուր առմամբ, այսօր Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 449 834 դեպք: Ողջ ընթացքում արձանագրվել է 5 528 մահվան ելքեր, ապաքինվել է 212 680 մարդ։