Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ, Թուրինի «Յուվենտուսի» 35-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է աշխարհում առաջին ֆուտբոլիստը, որը կարողացել է վաստակել մեկ միլիարդ դոլար, հաղորդում Է Forbes-ը:
Ռոնալդուի եկամուտների գումարը, հաշվի առնելով աշխատավարձերը, հովանավորների հետ պայմանագրերը, մրցանակային ֆոնդերը և այլ պարգևավճարներն ամբողջ կարիերայի ընթացքում արդեն անցել է մեկ միլիարդ դոլարի նշագիծը:
Այսպիսով, պորտուգալացի ֆուտբոլիստը պատմության մեջ երրորդ միլիարդատեր մարզիկն է դարձել բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզեր կրտսերից և գոլֆիստ Թայգեր Վուդսից հետո:
Իր կարիերայի ընթացքում Ռոնալդուն հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», պորտուգալական «Սպորտինգը»: Այժմ նա խաղում է իտալական «Յուվենտուսում»։