Եվրամիությունը հրապարակել է 15 «անվտանգ» երկրների ցանկը, որոնց քաղաքացիների համար Եվրոպայի սահմանը բաց կլինի հուլիսի 1-ից։
Այդ երկրների ցանկում չկան Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ռուսաստանը, Բրազիլիան, ինչպես նաև Հայաստանը։
«Անվտանգ» երկրների ցանկում եմ Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Չինաստանը, Վրաստանը, Ճապոնիան, Չեռնոգորիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսն ու Ուրուգվայը:
Այդուհանդերձ, Չինաստանի քաղաքացիների մուտքը եվրոպական երկրներ հնարավոր է թույլատրվի, եթե պաշտոնական Պեկինը Չինաստան մուտք գործել թույլատրի նաև եվրոպացիներին:
«Անվտանգ» երկրների ցանկը պետք է հաստատի Եվրամիության անդամ երկրների մեծ մասը: