Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, արգենտինական «Խիմնասիա և Էսգրիմա» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կարող է դառնալ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը, հաղորդում է Infobae-ն:
Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Անտոնիո Տորեսը զբաղեցնի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահի պաշտոնը։ RFEF-ի ղեկավարի առաջիկա ընտրություններում մարզիչի և նախկին ֆուտբոլիստի մրցակիցը կլինի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Լուիս Ռուբիալեսը:
Տորեսը հայտնել է, որ արդեն պայմանավորվել է արգենտինացու ներկայացուցիչների հետ։ Մարադոնայի հետ պայմանագիրը կարող է կնքվել երկու տարի ժամկետով, իսկ նրա խնդիրը կլինի Իսպանիայի թիմի՝ 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալը, որը կկայանա Քաթարում:
Այժմ ազգային հավաքականը մարզում է Լուիս Էնրիկեն։
«Խիմնասիա և Էսգրիմա» ակումբը 59-ամյա Մարադոնան գլխավորել է 2019-ի սեպտեմբերին։ Մինչ այդ նա աշխատել է մեքսիկական «Դորադոսում”», «Ալ Վասլեում» և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Ֆուջեյրայում» , գլխավորել Արգենտինայի հավաքականը: Հունիսին նախկին ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը «Խիմնասիայի» հետ մինչև հաջորդ տարվա վերջ։
Համաշխարհային ֆուտբոլի աստղ Մարադոնան հայտնի է իր էքսցենտրիկ և նույնիսկ սկանդալային արարքներով։ 2019 թվականի հոկտեմբերին Մարադոնան հետևել է իր հավաքականի խաղին՝ գահին նստած։ Ավելի վաղ նա պարել էր հանդերձարանում՝ ուրախանալով իր թիմի հաղթանակի համար։