Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի արտակարգ նիստը հետաձգվել է: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի անցկացումը հետաձգվել է անդամ պետությունների հետ լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտության պատճառով՝ որոշելու այն ձևաչափը, որում քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը»,-ասել է Զայնետդինովը:
Ավելի վաղ հայտարարել էինք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի պատճառով: