Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է մինչև հոկտեմբերի 1-ը մշակել օտարերկրացիների կողմից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու օպտիմալացման հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռուսաստանի կառավարությանը՝ վերլուծել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմումների ներկայացման առկա ընթացակարգերը և նման դիմումների ձևակերպմանն ու ներկայացմանն աջակցելու համար լիազորված կազմակերպությունների ծառայությունների արժեքը, առաջարկություններ պատրաստել նշված ընթացակարգերի օպտիմալացման և դիմումատուների չհիմնավորված ծախսերի վերացման վերաբերյալ, մշակել ՌԴ նախագահի վարչակազմի հետ համատեղ այդ առաջարկությունները 2019-2025թթ. համար ՌԴ Պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրականացման աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում և սահմանված կարգով ներկայացնել դրանք: Ժամկետը 2020 թվականի հոկտեմբերի 1-ն է», – նշվում է Ռուսաստանի Սահմանադրության մեջ ուղղումների հարցերով աշխատանքային խմբի անդամների հետ պետության ղեկավարի հանդիպման արդյունքների վերաբերյալ հանձնարարականների ցուցակում: