Ռուսաստանի կողմից օգոստոսի 11-ից բոլոր երկրների հետ միջազգային ավիահաղորդակցության բացումը այժմ քննարկվում է, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, հայտնում է ТАСС-ը ՝ վկայակոչելով ավիացիայում իր աղբյուրները։
Տեղեկություններ կան, որ գաղափարը վերջերս քննարկվել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ: Շաբաթ օրվանից Ռուսաստանը մասնակիորեն վերսկսել է միջազգային ավիահաղորդակցությունը միայն երեք երկրների հետ՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի։ Բացվել է նաև Ռուսաստանի և Աբխազիայի սահմանը։
Նախօրեին Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսային նոր վարակի ներմուծման և տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը հայտնել էր, որ մշակվում է այն երկրների ցուցակի ընդլայնման հարցը, որոնց հետ կարող է վերսկսվել միջազգային ավիահաղորդակցությունը: