Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումը պլանավորվում է սկսել բժիշկներից եւ ուսուցիչներից, զուգահեռաբար նրանց կհետևեն այն անձինք, որոնք պատվաստանյութ են ստացել, փոխանցում է РИА новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին:
«Պատվաստանյութի գրանցման վկայականը ստանալուց հետո կսկսվի կիրառվել, և դեռ հսկողություն կլինի, կսկսվի հատուկ խմբերի պատվաստումը, առաջին հերթին բժիշկներն ու ուսուցիչները կլինեն, այնուհետև դիտարկումներ կանցկացվեն պատվաստված հիվանդների վերաբերյալ», – ասել է ռուս նախարարը: