Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները հակազդել են թշնամական հարձակումները Դամասկոսի հարավ-արևմուտքում։ Այս մասին հայտնել է ՍԱՆԱ պետական գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։
«Ուղիղ 22։40-ին (տեղական ժամանակով) Իսրայելի ուղղաթիռները հրթիռներ են արձակել մի շարք առաջատար դիրքերի ուղղությամբ։ Հարվածները նյութական վնաս են հասցրել», – ասված է Սիրիայի զինված ուժերի հայտարարության մեջ ։
Իսրայելական բանակում նշել են, որ հարձակումը պատասխան էր երեկվա միջադեպին։ Նախօրեին չորս գրոհայիններ, որոնք փորձում էին պայթուցիկ սարք տեղադրել Գոլանի բարձունքներում Իսրայելի և Սիրիայի միջև սահմանին, ոչնչացվել են իսրայելցի զինվորականների կողմից:
«Իսրայելի բանակը Սիրիայի կառավարությանը պատասխանատու է համարում սիրիական տարածքում բոլոր գործողությունների համար և շարունակելու է վճռականորեն գործել ինքնիշխանության ցանկացած խախտման դեմ»,- հայտնել են մամուլի ծառայությունում:
Զինվորականներն ընդգծել են, որ հարձակվել են սիրիական դիտորդական կետերի, հետախուզական տեղեկատվության հավաքման համակարգերի, զենիթային հրետանու միջոցների, բազաներում հրամանատարության և կառավարման համակարգերի վրա:
Վերջին անգամ երկրի հարավում կառավարական բանակի օբյեկտները գրոհել են հուլիսի 24-ին։ Այն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հարված են հասցրել դիտարկման կետերին և հետախուզական տվյալների հավաքագրման համակարգին: Դամասկոսի տվյալներով՝ հարձակման հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել։
Նշվում էր, որ հարձակումը պատասխան էր երկու երկրների սահմանին մեկ օր առաջ տեղի ունեցած պայթյուններին։ Այդ ժամանակ Իսրայելը տեղի ունեցածի պատասխանատվությունը դրեց Սիրիայի վրա։
ՑԱԽԱԼ-ը պարբերաբար հարձակվում է Սիրիայի օբյեկտների վրա՝ իր գործողությունները բացատրելով ժամանակակից սպառազինությունների մուտքը թշնամիների ձեռքը թույլ չտալու ձգտումով։ Առաջին հերթին խոսքը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մասին է, որը տարածաշրջանում կռվում Է Բաշար Ասադի կողմից և վերահսկվում է Թեհրանի կողմից:
Սիրիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու պետությունների ստեղծման ժամանակից ի վեր նրանք գտնվում են պատերազմական վիճակում։ Մասնավորապես, նրանք երկարամյա տարածքային հակամարտություն ունեն Գոլանի բարձունքների կարգավիճակի պատճառով։