Բեյրութում տեղի ունեցած ողբերգությունը սահմռկեցուցիչ է. այն ցնցել է ողջ մարդկությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ անընդհատ կապի մեջ է Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցչության, Լիբանանում ՀՀ դեսպանության և հայ համայնքի պատասխանատուների հետ:
«Արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին»,- մասնավորապես գրել է ԱՀ նախագահը՝ այս ծանրագույն իրավիճակը հաղթահարելու համար համբերություն և տոկունություն է մաղթելով: