Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը չորեքշաբթի օրը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես «աղետ՝ բառիս բուն իմաստով»: Այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախարարը նաև հաստատել է, որ վերջին տվյալների համաձայն՝ ավելի քան 100 մարդ է զոհվել և ավելի քան 4 հազարը՝ տուժել: Շատերը համարվում են անհետ կորած։
Հզոր պայթյուն է որոտացել երեքշաբթի նավահանգստի շրջանում՝ Բեյրութի մոտակայքում՝ Լիբանանի ռազմածովային ուժերի բազայում: Պայթյունի ալիքով ոչնչացվել և վնասվել են տասնյակ տներ և ավտոմեքենաներ։ Մայրաքաղաքի շատ թաղամասերում ապակիներ են կոտրվել։ Տեղի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ տեղի ունեցածի պատճառը եղել է 2015 թվականին մաքսային ծառայությունների կողմից առգրավված 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի պայթեցումը: Երկրում սուգ է հայտարարված։ Աղետի գոտի ճանաչված Բեյրութում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել։