ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 5-ին հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ՝ ցավակցություն հայտնել երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական իրադարձության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախկին նախագահի գրասենյակը:
Նշվում է, որ նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցություն է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Սերժ Սարգսյանը Կիլիկիո կաթողիկոսից հետաքրքրվել է նաև Բեյրութի մեր հայրենակիցների վիճակով, ազգային կառույցների, հոգևոր-մշակութային կենտրոններին հասցված վնասներով և որպես «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` պատրաստակամություն է հայտնել մասնակցություն ունենալ դրանց վերականգնմանը: